տուն Լուրեր Եվրոպայի ամենամեծ մզկիթներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Եվրոպայի ամենամեծ մզկիթներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

62
0

1031249634

Լոնդոնի հարավում գտնվող Եվրոպայում ամենախոշոր մզկիթներից մեկում  հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտարարել է Լոնդոնի հրշեջ- ծառայությունը, հայտնում է Ria.ru-ն։

Կրակը ներառել է շենքի առաջին երկու հարկերը։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 10 մարտական հաշվարկ, հարակից փողոցներում երթևելությունը դադարեցվել է։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության խմբերը։ Ըստ հաղորդագրության՝ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

«Բայթուլ- Ֆուտուհ» մզկիթը կառուցվել է 2003 թվականին։ Այն միավորում է 10 հազար հավատացյալների և համարվում է խոշորագույնը Արևմտյան Եվրոպայում։