տուն Քաղաքական Միջազգային Եվրոպան սուր քննադատության ենթարկել Թուրքիային՝ լրագրողներին ձերբակալելու համար

Եվրոպան սուր քննադատության ենթարկել Թուրքիային՝ լրագրողներին ձերբակալելու համար

156
0

199325_newsdetail

Եվրամիության ներկայացուցիչները Թուրքիային զգուշացրել են, որ լրատվամիջոցների դեմ նախօրեին սկսված հարձակումները հակասում են եվրոպական արժեքներին։ Հիշեցնենք, որ Թուրքիան համարվում է  Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր։

Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն ներկայացուցիչ ֆրեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ նման խուզարկություններն ու ձերբակալությունները անհամատեղելի են լրատվամիջոցների ազատության հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Տեղեկացնենք, որ երեկ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է լրատվամիջոցների 23 ներկայացուցչի, որոնց մեղադրում են ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ։