տուն Քաղաքական Միջազգային Եվրոպան պետք է ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին. Մարին լե Պեն

Եվրոպան պետք է ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին. Մարին լե Պեն

135
0

1048034624

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը լեհական Do Rzeczy պարբերականին տված հարցազրույցից հետո հայտարարել է, որ Եվրոպան պետք է ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին:

«Այլ ելք չկա», — նշել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: Նրա խոսքերով՝ Ուկրաինայում մեկ տարի առաջ «հեղաշրջում է տեղի ունեցել՝ կազմակերպված նեոնացիստական ուժերի կողմից»:

Ղրիմի միացումը Ռուսաստանին պետք է ճանաչել, որովհետև միացման պահին «Կիևում անօրինական իշխանություն էր իշխում»:

Հետաքրքրական է, որ ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը Եվրոպայի միակ դաշնակիցն է»: