տուն Լուրեր Եվրոպան չի կատարում խոստումները. Էրդողան

Եվրոպան չի կատարում խոստումները. Էրդողան

96
0
 13988842_10154061568028071_224270640_n
Եվրոպան չի կատարել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու խոստումը` «Անադոլու» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով` եթե Եվրոպան չկատարի տված խոստումները, ապա Թուրքիան չի ընդունի Եվրամիության երկրներից սիրիացի փախստականներին: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմ հաստատել 2016 թ. աշնանը, սակայն Անկարայի կողմից ԵՄ բոլոր պայմանները կատարելու դեպքում:
«Թուրքիան ակնկալում էր, որ Եվրոպան աջակցություն կհայտնի վերջին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Եվրոպական երկրները պետք է աջակցության համար Թուրքիա ուղարկեին գոնե մեկ ներկայացուցիչ, ինչպես դա արվել է Ֆրանսիայում ահաբեկչությունից հետո»,- ասել է Էրդողանը:
Մեկնաբանելով Գերմանիայի Սահմանադրական դատարանի` Քյոլնում հանրահավաքի ժամանակ Էրդողանի ելույթի ուղիղ հեռարձակումն արգելելու որոշումը, Թուրքիայի նախագահը նշել է, որ «չի հարգում դատարանի այդ որոշումը»: