տուն Լուրեր Եվրոպան առաջին աշխարհամարտից 100 տարի անց. Միջոցառումների շարքը կմեկնարկի Գյումրիից

Եվրոպան առաջին աշխարհամարտից 100 տարի անց. Միջոցառումների շարքը կմեկնարկի Գյումրիից

147
0

 լիցհ

«100 տարի առաջ օգոստոս ամսին եվրոպական պետությունները պատերազմ հայտարարեցին միմյանց` հույսով, որ այն կավարտվի մինչև Ծննդյան տոներ, բայց պատերազմը տևեց 4 տարի` դառնալով մեծաքանակ զոհերի ու ավերածությունների պատճառ: Զոհերի ընդհանուր թիվը 16 մլն է, որից  9մլնը զինվորներ են, 7մլնը` քաղաքացիական անձիք, այդ թվում` Օսմանյան կայսրությունում բնակվող 1 մլն հայերը, որոնք ևս կոտորածների և տեղահանության զոհ դարձան: Պատերազմից ուղիղ 21 տարի հետո աշխարհը դիմակայեց ավելի սարսափելի պատերազմի. Եվորպան մտածում էր վերականգնվելու, իր վերքերը բուժելու մասին»,— այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Եվրոպան առաջին աշխարհամարտից 100 տարի անց» թեմայից` ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:

Գերմանյիայի Դաշնության դեսպան Ռայներ Մորելը ևս նշեց, որ այդ իրադարձությունները ողբերգական իրադարձություններ էին և մտածելու տեղիք են տալիս:

«Նոյեմբերը մեզ համար հիշատակման ամիս է, Մեծ Բրիտանիայի համար նոյեմբերի 11-ն է հիշատակի օր, մեզ համար նոյեմբերի 16-ը: Ոգեկոչման արարողություններից բացի, դրականն այն է, որ մենք դասեր ենք քաղել, և մեր կազմակերպած միջոցառումների առանցքն էլ այն է, որ ցույց տանք` այդ քաղած դասերից ունենք այլ իրավիճակ: Մեր ձեռքբերումն այդ դասերից Եվրամիությունն է, որը երկար տարիների գործընթացի արդյունքում ձևավորված հաստատություն է և իրենից ներկայացնում է խաղաղության գոտի: Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններն արդեն մեկ համատեղ միջոցառում կազմակերպել են` նվիրված առաջին աշխարհամարտին և նրա հետևանքներին»,- ասաց Գերմանիայի դեսպանն ու ընդգծեց` ժամանակին Ֆրանսիան և Գերմանիան ոխերիմ թշնամիներ էին, իսկ այդ միջոցառմամբ նպատակ կար ցույց տալու, որ հիմա արդեն հարաբերությունները հրաշալի են:

Ներկայացնելով ծրագրված միջոցառումների ցանկը` Մեծ Բրիտանիայի դեսպանը վստահություն հայտնեց, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարդկանց:

«Միջոցառումների շարքը կմեկնարկի այս ուրբաթ: Կայցելենք Գյումրի և կզրուցենք այնտեղի անգլիական և գերմանական  թեքումով դպրոցի աշակերտների հետ` նրանց ներկայացնելով առաջին աշխարհամարտի պատմությունը: Այնտեղ կտնկենք կակաչներ, որոնք խորհրդանշում են պատերազմի զոհերի հիշատակը. այն ծաղիկ է, որ պատերազմից հետո աճում է մարտի դաշտերում: Նոյեմբերի 10-ին Սուրբ Զորավոր եկեղեցում հիշատակի պատարագ կմատուցվի»,— դեսպանն ասաց նաև` նոյեմբերի 21-ին կկազմակերպվի բրիտանացի և գերմանացի հրավիրված դաշնակահարների  փոքրիկ մրցույթ: