armsport.am-ը գրում է.
2019թ. հունիսի 21-ից 30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը՝ մասնակցությամբ 50 պետության ավելի քան 4000 մարզիկների:
15 մարզաձևերի թվում է նաև սամբոն, որի մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի 18 հավաքածու մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցումների է գործուղելու 5 մարզիկի և մեկ մարզուհու, հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ
Մաքսիմ Մանուկյան՝ 57 կգ
Արսեն Ղազարյան՝ 74 կգ
Դավիթ Գրիգորյան՝ 82 կգ
Գրիգոր Սահակյան՝ 90 կգ
Ասյա Լալազարյան՝ 48 կգ