տուն Քաղաքական Միջազգային Եվրոպական Միությունը կարող է քվոտաներ սահմանել ներգաղթյալների համար

Եվրոպական Միությունը կարող է քվոտաներ սահմանել ներգաղթյալների համար

84
0

EU

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը առաջարկում է ԵՄ երկրներին քվոտաներ մտցնել ներգաղթյալների մուտքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Եվրախորհրդարան աղբյուրին։

Ներգաղթյալների թույլատրելի քանակը կախված կլինի բնակչության թվից, ազգային ՀՆԱ-ից, գործազրկության մակարդակից եւ արդեն մուտք գործած օտարերկրացիների թվից:

Այդ առաջարկությունները Յունկերը շարադրել է՝ դեպի ԵՄ անօրինական ներգաղթյալների հոսքի հակազդման նախագծի մշակման շրջանակներում։ Նախատեսվում է, որ այն կհրապարակվի մայիսի 13-ին։