տուն Քաղաքական Միջազգային Եվրոպական հրեաները ցանկանում են զենք կրելու իրավունք ստանալ

Եվրոպական հրեաները ցանկանում են զենք կրելու իրավունք ստանալ

95
0

79221_src

ԵՄ հրեաների խոշորագույն համադաշնությունը դիմել է եվրոպացի օրենսդիրներին՝ խնդրելով հրեաներին ինքնապաշտպանության նպատակով ենք կրելու իրավունք տալ: ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարներին ուղղված նամակը հրապարակել է The Washington Free Beacon-ը:

Փաստաթուղթը ստորագրել է Եվրոպական հրեաների ասոցիացաիայի ղեկավար (EJA) Մանահեմ Մարգոլինը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Փարիզյան իրադարձությունները, ինչպես նաև հրեական համայնքի հասցեին հնչող բազմաթիվ սպառնալիքները, վերհանել են խոսակցությունները դադարեցնելու և կոնկրետ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը»:

Խնդրանքում մասնավորապես նշվում է, որ հրեական զինված պահակախմբերին պետք է մարզեն եվրոպացի իրավապահները:

Մարգոլինի խոսքերով՝ Եվրոպայում այժմ հակասեմիտիզմի, ռասիզմի և անհանդուրժողականության բռնկումներ են նկատվում: Շատ հրեաների սինագոգ չեն այցելում, քանի որ վախենում են հարձակումներից: