Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին պատրաստվում է առաջիկայում այցելել Սաուդյան Արբիա և Իրան: Այցը կկայանա հուլիսի 27-ին և 28-ին: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Մոգերինին հուլիսի 27-ին կհանդիպի Սաուդյան թագավորության ղեկավարության, այդ թվում` Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ Ալ-Ջուբեյրի: Սաուդական կողմին մտահոգում են, որ Պարսից ծոցում իր հիմնական մրցակիցը` Իրանը լուրջ հնարավորություններ է ստանում տնտեսությունը զարգացնելու և զարգացման նոր մակարդակի դուրս գալու համար: