Մինսկում վաղը կմեկնարկեն Եվրոպական երկրորդ խաղերը: Հիշեցնենք, որ Հայաստանը կներկայացնեն 9 մարզաձևերի 37 մարզիկներ: Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մեր հավաքականի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը:
Սամբո. հունիսի 22, 23
Հրաձգություն. հունիսի 24-26
Բադմինտոն. հունիսի 24-30
Հեծանվասպորտ. հունիսի 23, 27, 28, 30
Ձյուդո. հունիսի 23
Թիավարություն. հունիսի 25, 26, 27
Մարմնամարզություն. հունիսի 29-30
Ազատ ոճի ըմբշամարտ. հունիսի 25, 26, 27
Հունահռոմեական ոճ. հունիսի 28, 29,30
Բռնցքամարտ. հունիսի 21-30