տուն Քաղաքական Միջազգային Եվրոպացիների ԴՆԹ-ում հայտնաբերվել է Սիբիրի բնակիչների գեներ

Եվրոպացիների ԴՆԹ-ում հայտնաբերվել է Սիբիրի բնակիչների գեներ

162
0

neanderthal-girl-131202

Ժամանակակից եվրոպացիներն առաջացել են ոչ միայն երկու հնագույն խմբերից՝ որսորդ-հավաքողներից, որոնք ապրել են այս մայրցամաքում հազարավոր տարիներ առաջ, և հողագործներից, որոնք գաղթել են Մերձավոր Արևելքից 8500 տարի առաջ։ Գոյություն ունի ևս մեկ խումբ՝ Եվրասիայի հնագույն բնակիչները։ Այս մասին են վկայում գերմանացի և ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնց արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Սիբիրի բնակիչները ժամանակակից եվրոպացիների ԴՆԹ-ում թողել են իրենց հետքը։ Նրանք նաև իրենց հետքն ունեն հնդկացիների ԴՆԹ-ում, որոնք Ամերիկայում են բնակվել 15 հազար տարի առաջ։  Գիտնականներն ուսումնասիրել են Կենտրոնական Եվրոպայում 7 հազար տարի առաջ ապրած հողագործի և 8 հազար տարի առաջ ապրած որսորդ-հավաքողի ԴՆԹ-ն՝ դրանք համեմատելով 2300 ժամանակակից մարդկանց ԴՆԹ-երի հետ։ Բոլոր եվրոպացիների մոտ հայտնաբերվել է բոլոր երեք խմբերի ԴՆԹ։ Հյուսիսային Եվրոպայի բնակիչների մոտ գերակշռում են որսորդ-հավաքողների գեները, հարավցիների մոտ՝ հողագործների, իսկ ահա սիբիրիյան գեներն ամենափոքրն են այս տարածաշրջանում, դրանք հայտնաբերվել են եվրասիական ժողովուրդների մոտ, նույնիսկ՝ կովկասցիների և Մերձավոր Արևելքի որոշ բնակիչների մոտ։