Եվրոպացիները չեն հավատում, որ Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, դրա մասին են վկայում ֆրանսիական Ifop և բրիտանական Populus ընկերությունների անցկացրած հարցումները:
Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը` արդյոք, իրենց կարծիքով, Թուրքիան կդառնա՞ Եվրամիության անդամ: Գերմանացիների 58, ֆրանսիացիների 55 և բրիտանացիների 33 տոկոսը կարծում են, որ դա տեղի կունենա կամ 10 տարի հետո, կամ՝ երբեք:
Միայն ֆրանսիացիների 17 , գերմանացիների՝ 27 և բրիտանացիների 38 տոկոսն է վստահ, որ Թուրքիան մոտակա 10 տարում կդառնա ԵՄ անդամ: Մեծ Բրիտանիայում հարցումն անցկացվել է 2016թ.-ի ապրիլի 15-21-ը, որին մասնակցել է 1045 մարդ, իսկ Ֆրանսիայում և Գերմանիայում այն անցկացվել է ապրիլի 14-18-ը, որին համապատասխանաբար մասնակցել է 1008 և 989 մարդ: