ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի հաղթողը 2015/16 թվականների մրցաշրջանից կստանա Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք: Այս մասին TASS գործակալությանն ասել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Ըստ նախարարի` ՈւԵՖԱ-ն ստեղծել է նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի միասնական բյուջե, որը կբաշխվի երկու մրցաշարերի միջև: Մուտկոյի խոսքերով` դա արդարացի կլինի երկու մրցաշարերի մասնակիցների համար էլ։ Այս որոշումները կայացվել են Վիեննայում՝ մարտի 22-23-ին կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստի ժամանակ: