Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ Եվրո 2016-ի ժամանակ ինքն արդեն 65 տարեկան կլինի, ուստի չի ցանկանում այդ մրցաշարից հետո ևս մնալ գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին գրում է Football Espana-n1
«2016թ.-ին, երբ Ֆրանսիայում կկայանա Եվրոպայի առաջնությունը, ես կդառնամ 65 տարեկան և թոշակի կանցնեմ, որպեսզի աշխատելու հնարավորություն տամ երիտասարդներին: Այնուամենայնիվ, ես չեմ հեռանա մինչև 2016թ.-ը, սակայն և չեմ մնա դրանից հետո», — նշել է իսպանացի մասնագետը:
Վիսենտե դել Բոսկեն «կարմիր ֆուրիան» գլխավորում է 2008թ.-ից և այս ընթացքում թիմի հետ նվաճել է աշխարհի և երկու անգամ՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: