Ֆրանսիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 11-ին կանցկացվի 3 հանդիպում:
A խմբի երկրորդ խաղում կհանդիպեն Ալբանիայի և Շվեյցարիայի հավաքականները, իսկ B խմբում կանցկացվեն Ուելս — Սլովակիա ու Անգլիա — Ռուսաստան դիմակայություններ:
Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 24 հավաքական: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Իսպանիայի հավաքականը:
Եվրո-2016, խմբային փուլ, հունիսի 11
A խումբ
Ալբանիա — Շվեյցարիա՝ 17:00-ին (Երևանի ժամանակով)
B խումբ
Ուելս — Սլովակիա՝ 20:00
Անգլիա — Ռուսաստան՝ 23:00