Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն աջակցություն են հայտնել ԵՄ-ի կողմից Պաղեստին պետության ճանաչման գործընթացին, և կողմ են արտահայտվել մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակմանը:
Համապատասխան բանաձևը, որը պարտադիր չէ Եվրամիության անդամների կատարման համար, աջակցություն է ստացել պատգամավորների մեծամասնության կողմից Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ: Եվրախորհրդում կարծում են, որ երկու պետություների համար ճանաչման գործընթացը կարևոր է կարգավորման գործընթացի համատեքստում: Փաստաթղթում նաև նշվել է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում շարունակվող շինարարությունն անօրինական է միջազգային իրավունքի տեսակետից: