Լա Մանշի տակով ձգվող երկաթուղային թունելը (Եվրաթունել), որը միացնում է Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, գաղթականների հետ տեղի ունեցած միջադեպից հետո վերսկսել է իր աշխատանքը:
Այս մասին է հաղորդում BBC-ն:
Ավելի վաղ Լա Մանշի տակով ձգվող Եվրաթունելը դադարեցրել էր աշխատանքը, երբ մոտ երկու հարյուր գաղթականներ փորձել էին ֆրանսիական կողմից ճաղերի վրայով ներխուժել թունել:
Եվրոպայում գաղթականների հետ կապված իրավիճակի պատճառով Եվրաթունելով գնացքների երթևեկությունը մի քանի անգամ դադարեցվել է. վերջին անգամ դա տեղի ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին: