տուն Քաղաքական Միջազգային Եվրատեսիլն ամբողջությամբ հասանելի կլինի խուլ ու համրերի համար

Եվրատեսիլն ամբողջությամբ հասանելի կլինի խուլ ու համրերի համար

98
0

img.php_

«Եվրատեսիլ 2015» երաժշտական մրցույթը, որը կայանալու է մայիսին Վիեննայում, հասանելի կլինի նաև լսողական խնդիրներ ունեցողների համար։ Այս մասին հայտնել է կազմակերպիչների ներկայացուցիչ Մարտին Բիդերմանը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ «Եվրատեսիլն» այս տարի գալիս է մեզ մոտ։ Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլին» կմասնակցի 40 երկիր։ Դա 3 երկրով ավելին է, քան նախորդ տարի։ Բացի այդ, այս տարի կունենանք նաև ներկայացուցիչ Ավստրալիայից, ինչը մրցույթն ավելի գլոբալ է դարձնում», — ասել է Բիդերմանը։

«Ամբողջ մրցույթը թարգմանվելու է համրերի համար», — հավելել է նա։