Վաղը՝ մայիսի 14-ին,տեղի կունենա «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթի եզրափակիչ փուլը։
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա ամենավերջինը՝ 26 համարի ներքո։
Մուկուչյանը համարվում է 5 ֆավորիտներից մեկը: Մասնագետների կարծիքով, հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունեն նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւը, Ջամալան՝ Ուկրաինայից, Ամիրը՝ Ֆրանսիայից, Դեմի Իմը՝ Ավստրալիայից եւ Մալթայի պատվիրակ Իրա Լոսկոն:
Առաջինը եզրափակչում ելույթ կունենա Բելգիայի ներկայացուցիչը։