տուն Քաղաքական Միջազգային Եվրատեսիլը վարելու է Կոնչիտա Վուրստը

Եվրատեսիլը վարելու է Կոնչիտա Վուրստը

104
0

BVLGARI At amfAR's 21st Cinema Against AIDS Gala Presented By WORLDVIEW, BOLD FILMS, And BVLGARI

2014 թվականի համեմատ հաջորդ տավա Եվրատեսիլ մրցույթին կմասնակցի 37-ի փոխարեն 39 երկիր: Դեկտեմբերի 23-ին կազմակերպիչները հայտնել են, որ ընդմիջումից հետո Եվրաստեսիլ են ժամանելու Կիպրոսի, Սերբիայի և Չեխիայի մասնակիցները: Ուկրաինան հրաժարվել է այս մրցույթից:

Մայիսի 19-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչին կմասնակցի 16 երկիր, իսկ մայիսի 21-ին` 17: Մայիսի 23-ին կկայանա եզրափակիչը, որին բացի կիսաեզրափակիչների 10-ական հաղթողներից կմասնակցեն նաև Ավստրիան, որպես կազմակերպիչ երկիր, և Եվրատեսիլ մրցույթի 5 հիմանդիր պետությունները` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան:

Եվրատեսիլ մրցույթի 60-րդ հոբելյանական թողարկումը կվարի Կոպենհագենում հաղթող ճանաչված և այս մրցույթը Ավստրիա բերած մորուքավոր Կոնչիտա Վուրստը: