«Եվրատեսլի» միջազգային երաժշտական մրցույթի մամուլի ծառայությունը ներկայացրել է այս տարվա լոգոտիպը. այն երեք եռանկյունիների միավորումից ստացված աստղի տեսք ունի։
Միավորված եռանկույնիներից երկուսը՝ ոսկեգույնի երանգներով են եւ մեկը՝ ուղղակի լուսավորված։ Իրականում լոգոտիպը ներկայացնում է մրցույթի բեմի ստվերապատկերը, որը մշակել է գերմանացի նկարիչ Ֆլորիան Վիդերը։ «Եվրատեսլի 2019»-ի նշանաբանն է՝ «Թույլ տուր քեզ՝ երազել»։