«Եվրատեսիլ-2017»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ֆլեշմոբը շարունակվում է. այս անգամ նախաձեռնությանը միացել է Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչ Հովիգը, ով կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը մարտի 21-ին «Ֆեյսբուքում» #CelebrateDiversityChallenge (Նշանավորենք բազմազանությունը) խորագրով ֆլեշմոբ էր սկսել: Նա գերմանական ազգային երգ էր ներկայացրել և մարտահրավեր նետել Գերմանիայի ներկայացուցչին, ով ընդունել էր մարտահրավերը և կատարել Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը: