տուն Լուրեր «Եվրատեսիլ-2016»-ի հյուրերը ծախսել են 31 մլն դոլար

«Եվրատեսիլ-2016»-ի հյուրերը ծախսել են 31 մլն դոլար

109
0

22265031473442855

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի հյուրերը կեցության, սննդի և զվարճանքի վրա ծախսել են գրեթե 31 մլն դոլար` գրում է Aftonbladet-ը:

Ինչպես հայտարարել է Ստոկհոլմի քաղաքապետ Կարին Վաննգորդը, ինքը մեծ հույսեր էր կապել «Եվրատեսիլի» հետ, և հիմա կարելի է ասել, որ դրանք արդարացան: Վաննգորդի խոսքով` Ստոկհոլմը կարող է կազմակերպել խոշոր միջոցառումներ, որոնք կհաջողվեն տարբեր ուղղություններով:

Քաղաքապետը հավելել է, որ Ստոկհոլմը կպայքարի «Եվրատեսիլը»  ևս մեկ անգամ հյուրընկալելու համար:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը գալիք տարի կանցկացվի Կիևում: