Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ պարտադիր չէ, որ Ռուսաստանում տիրող իրավիճակն ուղղակիորեն անդրադառնա Հայաստանի տնտեսական իրավիճակի համար: Հակառակը` Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձի օգտվել այն իրավիճակից, որ ստեղծված է Ռուսաստանում:
«Տնտեսագետը լավատեսորեն է մոտենում նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններին, հույս ունի, որ հաջորդ տարի դրանք կկարգավորվեն, քանի որ խոսքն, ըստ նրա` վերաբերում է 100 հազ. աշշխատատեղերին Եվրոպայում: Կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը միայն Ռուսաստանը չէ: Մեզ համար շատ օրինակելի է Ղազախստանի վերջին տարիների առաջընթացը: Շատ լավ շանս է Հայաստանի համար, որպեսզի դասեր քաղի: Եթե Հայաստանում դեռ կա գիտական ներուժ ու չկա դրա նկատմամբ պահանջարկ, իսկ Ռուսաստանում, Ղազախստանում ու Բելոռուսում մեծ պահանջարկ կա, բայց չկա առաջարկ: Այստեղ Հայաստանը պարտավոր է իր տեղը գտնել ու կանխելով արտահոսքը` հաստատել համագործակցություն այդ երկրների հետ»,- ասում է տնտեսագետը: