տուն Քաղաքական Միջազգային Եվրասիական միությունը ռիսկի տակ է․ Նազարբաև

Եվրասիական միությունը ռիսկի տակ է․ Նազարբաև

78
0

Kazakhstan-president-Nursultan-Nazarbayev

Եվրասիական տնտեսական միությունը նմանություններ չունի Խորհրդային Միության հետ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Աստանայում այս տարվա մայիսին Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումն իմ գաղափարն էր, որի մասին խոսել էին Մոսկվայի պետական համալսարանում 20 տարի առաջ։ Այսօր ԵՏՄ-ն լուրջ ռիսկի տակ է, անկեղծ ասած՝ կապված ճգնաժամերի հետ։ Այսօր խոսք է կա անկախությունների կորստի մասին, թե կրկին Խորհրդային Միություն է ստեղծվում։ Անհեթեթություն է», — ասել է Նազարբաևը՝ հավելելով, որ նա, ով «ցանկանում է Խորհրդային Միություն ստեղծել, ընդհանրապես խելք չունի»։ Նազարբաևը չի մանրամասնել, թե ում նկատի ունի։

«Մենք վաղուց հեռացել ենք դրանից։ Կար մարքս-լենինյան գաղափարախոսություն, հիմա այն չկա, կար կոմունիստական կուսակցություն, որը միավորում էր, դա էլ չկա, կար միասնական տնտեսական մարմին, դա էլ գոյություն չունի», — ասել է Ղազախստանի ղեկավարը։