Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը կկայանա փետրվարի 6-ին: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ռուսական կառավարության մամլո ծառայությանը:
Նիստին մասնակցելու են Եվրասիական միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետերը:
«Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության գործունեությանը, նորմատիվ-իրավական հենքին և համագործակցության մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը», — ասված է ՌԴ գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ:
Հիշենենք, որ ավելի ված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկիրը կարող է ԵԱՏՄ-ն, եթե Ռուսաստանի հետ «առևտրական պատերազմը» շարունակվի: