տուն Լուրեր Եվրասիական հանձնաժողովը ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի բազային որոշումներ է մշակում

Եվրասիական հանձնաժողովը ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի բազային որոշումներ է մշակում

96
0

etmԵվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ ի լրումն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մշակում է հիմնական նորմատիվային բազան:

Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, այդ մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցութ յան հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը:

«Նորարություններն ուժի մեջ կմտնեն միության Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ: Բազան բաղկացած է 26 նորմերից, որոնք ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը կբերեն վերազգային մակարդակի: Առանց այդ նորմերի իրականացման օրենսգիրքը չի կարողանա գործել ամբողջ ծավալով»,- ասել է Կադիրկուլովը:

Հանձնաժողովը կսկսի ընդունված որոշումների նախագծերը հանրային քննարկման դնելու նպատակով հրապարակել իր կայքում փետրվարի 13-ից: