Եվրամիության տարածքում նոր ահաբեկչական հարձակումների հավանականությունը շատ բարձր է: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, գրում է RIA Novosti-ն:
«Նոր հարձակումների հավանականությունը շատ բարձր է մնում: Ես բոլոր երկրներին կոչ եմ անում ամբողջական համագործակցության»,- ասել է նա Եվրախորհրդարանում իր ելույթի ժամաանկ:
Դրա հետ կապված` Տուսկը նշել է, որ հունվարին աշխատանքներն է սկսել ԵՄ հակաահաբեկչական կենտրոնը` Եվրոպոլին առընթեր: