տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունն օգնություն է խնդրում Էրդողանից

Եվրամիությունն օգնություն է խնդրում Էրդողանից

172
0

turkey

Սիրիացի փախստականների ահռելի հոսքի խնդրի պատճառով, ԵՄ-ն Թուրքիայից օգնություն է խնդրել, հաղորդում է Euronews-ը:

Մինչ այս Բրյուսելը քննադատաբար է մոտեցել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին, բայց այժմ ԵՄ-ն օգնություն է խնդրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից` սիրիացի փախստականների հոսքը զսպելու խնդրանքով:

Էրդողանը, իր հերթին, հիշեցրել է ԵՄ-ին Թուրքիայի`  ահռելի  թվով սիրիացի փախստականների ընդունելու մասին:

«Այս պահի դրությամբ Թուրքիայում 2.5 միլիոն փախստական կա: 7.8 մլրդ դոլար ենք ծախսել և միջազգային հանրությունից ընդամենը ստացել 417 մլն»,- ասել է Էրդողանը:

«Ամբողջ Եվրոպայում ընդամենը 250,000 փախստական կա»,-ավելացրել է Էրդողանը:

«Եվրոպան պետք է պաշտպանի իր սահմանները, և Թուրքիայից  նույնն ենք  ակնկալում: Իրավիճակը, երբ հազարավոր մարդիկ Եվրոպա են մտնում Թուրքիայի տարածքով, պետք է դադարի»,- ասել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ինչպես հաղորդում է Todayszaman-ը` ԵՄ-ն հետաձգել է իր ամենամյա զեկույցը Թուրքիայում առաջընթացի վերաբերյալ` դրա հրապարակումը հոկտեմբերի 14-ից տեղափոխելով հոկտեմբերի 21-ը: Իսկ փախստականների համատեքստում Թուրքիայի հետ համագործակցության հարցը կարող է քննարկվել հոկտեմբերի 15-ին և 16-ին: