Եվրամիության տվյալներով՝ Եվրոպայից Սիրիա մեկնել է 5-6 հազար ջիհադականներ, որոնցից 1450-ը Ֆրանսիայի քաղաքացի են։ Այս մասին ասել է արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Վերա Յուրովան։ Նրա հարցազրույցը հրապարակվել է երկուշաբթի օրը ֆրանսիական Le Figaro պարբերականում։
Ըստ Յուրովայի՝ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է բարելավել ԵՄ անդամ պետությունների իրավապահների համագործակցությունն այս ոլորտում։ Բացի այդ, անհրաժեշտ է բարելավել համապատասխան տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև ստեղծել միջազգային քննչական մարմիններ։
Եվրամիությունը համապատասխան գերատեսչությունների փոխգործակցության բարելավման համար հատկացրել է 2.5 մլն եվրո։