տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը վախենում է Թուրքիայի հզորացումից․ Դավութօղլու

Եվրամիությունը վախենում է Թուրքիայի հզորացումից․ Դավութօղլու

54
0

File photo shows Turkey's Foreign Minister Davutoglu addressing the media in Ankara

Եվրամիությունը վախենում է Թուրքիայից, այդ պատճառով հետաձգում է այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցությունը։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը՝ մեջբերելով Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի խոսքերը։

Դավութօղլուի կարծիքով՝ ուզում է Եվրոպան, թե ոչ, բայց Թուրքիան Եվրոպայի մի մաս է։ «Անկարան չի աղաչելու Եվրամիությանն անդամակցության համար, բայց Թուրքիայի հզորությունն աճելու է», — նշել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ասել էր, որ Թուրքիան չի հետաքրքրում Եվրամիությանն անդամագրվելու հարցը։