տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը կարող է արգելափակել Հունգարիայի և Ռուսաստանի միջև միջուկային գործարքը

Եվրամիությունը կարող է արգելափակել Հունգարիայի և Ռուսաստանի միջև միջուկային գործարքը

76
0

_72803846_020840951-1

Եվրամիությունը կարող է վետո սահմանել Ռուսաստանի և Հունգարիայի միջև ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանագրի վրա։ Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ներկայում եվրոպական միանգամից երկու գերատեսչություն ուսումնասիրում են ստորագրված պայմանագիրը։ Եվրատոմն առայժմ չի թույլատրել Ռուսաստանից «Պակշ» ատոմակայանին միջուկային վառելիք տրամադրելու հարցում։ Եվրահանձնաժողովը նույնպես ուսումնասիրում է այդ պայմանագիրը։ Այստեղ կասկածի տակ են դնում դրա իրագործման հնարավորությունը, քանի որ Հունգարիան տենդեր չի հայտարարել միջուկային վառելիքի մատակարարման համար։

Եվրահանձնաժողովում մտահոգություն ունեն, որ Հունգարիան կսկսի արգելափակել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։