Եվրամիությունն այսօր պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ցանկը։ Սա, թերևս, ամենածանր փաթեթն է մինչև հիմա ընդունվածների համեմատ։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել «Ռոսնեֆտ», «Գազպրոմնեֆտ» և «Տրանսնեֆտ» նավթային հսկաները։ Բացի այդ, լուրջ հարված է հասցվել պաշտպանական ոլորտի արդյուանբերական ձեռնարկություններին, ինչպիսիք են «Կալաշնիկովը», «Սիրիուսը», «Ուրալվագոնզավոդը» և այլն։ Վերջին ընկերությունն Ադբեջանին մեծ քանակությամբ զենք մատակարարող ընկերություններից է։ Արգելվել է այս ընկերություններին տրամադրել մեկ ամսվա մարումից ավել ժամկետ ունեցող վարկեր, ինչպես նաև ծառայություններ մատուցել նրանց։
Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է նաև 24 անուն, որոնց թվում է նաև Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս ցուցակում նրան «ընկերակցում են» Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների պարագլուխները։