Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի և նրա ղեկավարության կողմնակիցների պատժամիջոցները ևս մեկ տարով:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին մայիսի 28-ին տեղեկություններ են ստացվել Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունից: «Քանի որ Սիրիայում իրավիճակը շարունակում է վատանալ, խորհուրդը երկարաձգում է սիրիական համակարգի կողմնակիցների դեմ պատժամիջոցները մեկ տարով»,- նշվել է խորհրդի հայտարարւթյան մեջ:
Ավելի վաղ` 2014թ. մայիսի վերջին, Եվրամիությունը որոշել էր ևս մեկ տարով երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Սիրիայի հանդեպ:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր բանակցություններ էին վարում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ ընդդիմության ներկայացուցիչները պատրաստ են երկխոսություն սկսել Բաշար ա Ասադի հետ: Քրդական շարժման ներկայացուցիչ Նաբի Սարբաստը նշել է, որ իրենք չեն կարող ուշադրություն չդարձնել գործող ռեժիմի վրա: Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Ամար Աբդ ալ Համիդը նշել է, որ իրենք չեն կարող անտեսել համակարգը, եթե ցանկացնում են հասնել ճգնաժամի քաղաքական լուծմանը:
Սիրիական ընդդիմության բանակցությունները, որոնց մասնակցել են ընդդիմության շուրջ 30 ներկայացուցիչներ, Աստանայում սկսվել են մայիսի 25-ին: