տուն Լուրեր Եվրամիությունը բախտորոշ պահ է ապրում. Անգելա Մերկել

Եվրամիությունը բախտորոշ պահ է ապրում. Անգելա Մերկել

123
0

մերկ

Եվրամիությունն ապրում է իր պատմության բախտորոշ պահերից մեկը, և սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում ԵՄ պետությունների առաջնորդների առաջիկա հանդիպումը պետք է ի ցույց դնի Միության պատրաստակամությունը` հաղթահարելու ԵՄ  կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո ի հայտ  եկած իրենց թուլությունները` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզի Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով:

«Եվրոպան այժմ գտնվում է բախտորոշ փուլում: Ի վերջո, միայն գործերը կարող են համոզել քաղաքացիներին»,- ասել է Մերկելը:

Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  հավելել է. «Մենք ձգտում ենք Բրատիսլավայի գագաթնաժողովը Եվրոպայի համար  օգտակար դարձնել: Մենք պետք է եվրոպացիներին հստակ ուրվագծենք նրանց ապագան»:

Ընդ որում, նախագահն ընդգծել է, որ առաջիկա տարիներին  ԵՄ-ի զարգացման առաջնահերթություններից մեկը պետք է լինի մայրցամաքում անվտանգության ապահովումը, և այդ հարցը կդառնա Սլովակիայի մայրաքաղաքում անցկացվելիք հանդիպման կենտրոնական թեմաներից մեկը: