ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) մարտի 9-ին Բրյուսելում կայանալիք նիստին հավանություն կտա ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները 6 ամսով երկարացնելու որոշմանը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի 146 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձանց:
«COREPER-ը վաղը նման որոշում կընդունի, կարծում եմ՝ Եվրոպական Միության խորհուրդը որոշումը կհաստատի մարտի 10-ին»,- կայքին հաղորդել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:
Պատժամիջոցները գործելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ գործողություններ իրականացնելու համար մեղադրվող անձանց նկատմամբ: Մասնավորապես, սառեցվելու են Եվրամիության երկրների բանկերում «սև ցուցակում» ընդգրկված անձանց ու կազմակերպությունների ունե