Եվրահանձնաժողովը միլիարդների հասնող կորուստներ Է նախատեսում ԵՄ-ի տնտեսության համար, եթե Եվրամիության ներքին սահմանների հսկողությունը, որն այս տարի վերականգնվել Է առանձին երկրներում, շուտով վերստին չեղյալ չհայտարարվի, տեղեկացնում է Deutsche Welle-ը:
Այդ կորուստները թույլ չտալու համար Բրյուսելը Շենգենի փրկության ծրագիր Է պատրաստել:
«Սահմանային հսկողության վերականգնումը տնտեսական, քաղաքական եւ սոցիալական լուրջ կորուստների կբերի»,-ասված Է ծրագրում, որի աշխատանքային տարբերակը հայտնվել Է Suddeutsche Zeitung (SZ) գերմանական հրատարակության տրամադրության ներքո:
Սահմանային ստուգումները ոչ միայն ԵՄ-ի քաղաքացիներին կզրկեն ուղեւորությունների ազատությունից, այլեւ վնաս կհասցնեն եվրոպական ներքին շուկային: Եվրոպական տնտեսության համար տարեկան կորուստները կկազմեն 7 միլիարդից մինչեւ 18 մլրդ եվրո, այսինքն՝ 26 պետությունների միավորող Շենգենյան գոտու ՀՆԱ-ի մինչեւ 0,13 տոկոսը: Ինչպես նշում Է թերթը, առաջին հայացքից կորուստներն այնքան Էլ զգալի չեն թվում եվրոպական տնտեսության մասշտաբներով, սակայն առանձին ընկերությունների համար դրանք կարող են խիստ զգալի լինել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: