Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է նավթի միջազգային գների անկում, հայտնում է Trend գործակալությունը:
Եվրամիությունում կանխատեսում են, որ Brent տեսակի նավթի գինը 2016թ-ի ընթացքում կհասնի մեկ բարելի դիմաց 41,1 դոլարի` ի տարբերություն 2015թ., երբ նավթի գինը կազմում էր 53,4 դոլար:
Իսկ ահա 2017թ. կանխատեսումներով` Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կկազմի 45,9 դոլար: