տուն Քաղաքական Միջազգային Եվրահանձնակատարները Թուրքիային կհամոզեն միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Եվրահանձնակատարները Թուրքիային կհամոզեն միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

85
0

turkey-eu

Եվրամիությունը մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի այն աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ իր աղբյուրներին։

Նախատեսվում է, որ դեկտեմբերի 8-9-ը կայանալու է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի և հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի այցը Թուրքիա, ինչի ժամանակ եվրապաշտոնյաները կփորձեն համոզել Թուրքիային միանալու այդ պատժամիջոցներին։ Եթե Անկարան հրաժարվի դա անել, ապա նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Թուրքիան չաջակցի Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներն իրականացնելու հարցում՝ նպաստելով արգելված եվրոպական ապրանքների ներմուծմանը ՌԴ տարածք։