տուն Քաղաքական Միջազգային Եվրահանձնակատարի թեկնածուն դեմ չէ Հարավային հոսքին

Եվրահանձնակատարի թեկնածուն դեմ չէ Հարավային հոսքին

65
0

1020587536

Կլիմայի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտարարել է, որ դեմ չէ «Հարավային հոսք» գազատարի ստեղծմանը, եթե այն համապատասխանելու է ԵՄ-ի չափանիշներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Ես կցանկանայի, որ «Հարավային հոսք» միջանցքն աշխատեր… Մենք նաև պետք է զարգացնենք «Հարավային հոսքը», — Եվրախորհրդարանի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Կանյետեն:

Ավելի վաղ նա նույն լսումների ժամանակ հայտարարել է, որ գազամուղը կարող է կառուցվեմ, միայն եթե այն համապատասխանցվի ԵՄ-ի օրենսդրությանը, իսկ հարավային ուղղությունը պետք է միության էներգետիկ քաղաքականության առաջնահերթություններից մեկը լինի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Հարավային հոսքի» ցամաքային հատվածի շուրջ պայմանագրեր է կնքել Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Սերբիայի, Սլովենիայի և Խորվաթիայի հետ: Եվրահանձնաժողովը, սակայն, համարում է, որ այս որոշումը հակասում է ԵՄ օրենսդրությանը: