Արդեն տեղեկացրել ենք, որ այս շաբաթ Եվրոպայում ավարտվել են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումները: Իտալիան դարձել է միակ պետությունը, որի բոլոր թիմերը շարունակում են պայքարը փլեյ-օֆֆ փուլում:
Ամենամեծ ներկայությունը փլեյ-օֆֆ փուլում ունեն Իսպանիան, Գերմանիան, Անգլիան և Իտալիան, սակայն, բացի Իտալիայից մնացած բոլոր երկրները կորցրել են մեկական թիմ: Չեմպիոնների լիգայում ամենամեծ ներկայությունն ունի Գերմանիան` «Բավարիա», «Բորուսիա», «Բայեր», «Շալկե»: Եվրոպա լիգայում խաղում են հինգ ակումբներ` «Տորինո», «Ինտեր», «Նապոլի», «Ֆիորենտինա», «Ռոմա»: