Եվրասիական տնտեսական միությունը մեծ չէ, սակայն արդեն իսկ կան Շանհայի համագործակցության կազմակերպության հետ առևտրա-տնտեսական համագործակցություն զարգացնելու ծրագրեր, իսկ դա արդեն Չինաստանն է, շուտով կազմակերպությանը կանդամակցեն Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շվեդական «Դագենս Նյուհեթեր» թերթին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ հրապարակված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
«Ի տարբերություն այլ տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի` ԵՏՄ-ն բաց է բոլոր երկրների առջև, որոնք կիսում են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքները: Շահերի այդ հավասարակշռության պարագայում հզոր երկրները կունենան առաջանցիկ շահեր, սակայն փոքր խաղացողների շահերը նույնպես հաշվի կառնվեն»,- ասել է Լավրովը: