տուն Լուրեր ԵՏՄ-ում մտադիր են Իրանի հետ ստեղծել ազատ առևտրի գոտի

ԵՏՄ-ում մտադիր են Իրանի հետ ստեղծել ազատ առևտրի գոտի

83
0

1027125378

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է խորհրդակցություններ սկսել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինը:

«Խորհրդի այսօրվա նիստի արդյունքներով ընդունվել է կարևոր որոշում: Խորհուրդը միասնական բանակցային պատվիրակությանը հանձնարարել է Իրանի հետ սկսել ոչ պաշտոնական խորհրդակցություններ՝ ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ»,- լրագրողներին ասել է ԵՏՄ պաշտոնյան:

Նա հստակեցրել, է որ Եվրասիական հանձնաժողովն առայժմ մանդատ չի ստացել Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիր կնքելու համար, խոսքը ոչ պաշտոնական խորհրդակցությունների մասին է, ինչից հետո համապատասխան հաշվետվություն կներկայացվի և բարձր մակարդակով կընդունվի համապատասխան  որոշում: