Սանկցիաներն անցողիկ չեն ու չեն կարող լինել, քանի որ դրանց գինը Ղրիմից, Դոմբասից ու Լուգանսկից Ռուսաստանի հետդարձն է: Ու քանի որ ՌԴ-ն չի կարողանում իր քաղաքականությունը կառուցել տնտեսական մենաշնորհի վրա, ստիպված է այն կառուցել հողերի բռնազավթման և հավաքման քաղաքականությամբ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ ԵՏՄ տարածքում միասնական արժույթի հաստատում չի լինի քանի դեռ Ռուսաստանի դեմ գործում են Արևմուտքի սանկցիաները:
«Իսկ եթե հանկած սանկցիաները վերանան, ապա առաջիկա հինգ տարիների ընթացքում ևս միասնական արժույթ չի հաստատվի»,- նշեց նա: