Մենք կարիք ունենք զարկ տալու արդյունաբերությանն, ինչպես նաև` տեղական արտադրությանը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Ես գտնում եմ, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին տնտեսական առումով ճիշտ էր: Որովհետև մեր արտաքին առևտրի մեծ մասը կատարում ենք Ռուսաստանի հետ: Ես գտնում եմ, որ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որպեսզի մեծացնենք առևտրատնտեսական հարաբերությունները: Իսկ այս պարագայում, երբ մեզ տրվել է չորս ազատությունների մոդելը`ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի, մեզ մեծ հնարավորություն է տալիս` ներկայանալու ԵՏՄ շուկայում»,- ասում է նա:
Վազգեն Սաֆարյանն այստեղ նույնպես գտնում է, որ պետք է գնալ արդյունաբերությանարգացման ճանապարհով:
«Ռուսաստանն այսօր իր հերթին կարիք ունի իր արդյունաբերությունը զարգացնելու, գիտատեխնոլոգիական ուղղությունները զարգացնելու: Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսական ապրանքների իրացումն է»,- ընդգծեց նա:
Սաֆարյանի համոզմամբ` պետք չէ վախենալ Ռուսաստանի ներկայի տնտեսական վիճակից: Դա, ըստ նրա` ժամանակավոր է: Բացի այդ էլ` Սաֆարյանը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար նախևառաջ լուծում է անվտանգության խնդիր: