ԵՏՄ նոր մաքսային օրենսգիրքը շուտով պատրաստ կլինի, պետք է միության բոլոր անդամ երկրների համար նույնատեսակ հարմարավետ պայմաններ ապահովել, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Երբ այն ուժի մեջ կմտնի, պետք է հետեւել իրավակիրառմանը, հոգ տանել, որ միության բոլոր մասնակիցները միացյալ տարածքի շրջանակում նույնատեսակ հարմարավետ աշխատանքային պայմաններում լինեն»,- ասել է Մեդվեդեւը։
Նա տվյալ խնդիրը անվանել է «ոչ տրիվիալ», բայց շեշտել է, որ դրա միջով անցել են նաեւ մյուս երկրները իրենց ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ «Ես վստահ եմ, որ մեր Դաշնային մաքսային ծառայությունը նույնպես կհաղթահարի այդ խնդիրը»,- ասել է վարչապետը