Եվրասիական տնտեսական միության երկրները կստեղծեն դեղերի և դեղամիջոցների միասնական շուկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Օլեգ Սալագայը։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության և միասնական սկզբունքների, ինչպես նաև բժշկական արտադրանքի շրջանառության կանոնների և միասնական սկզբունքների վերաբերյալ», — ասել է Սալագայը։
Ստորագրված համաձայնագրերն ուժի մեջ են մտնելու 2016 թվականի սկզբից։