տուն Լուրեր ԵՏՄ-ն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ խորհրդակցություններ կսկսի Իրանի հետ

ԵՏՄ-ն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ խորհրդակցություններ կսկսի Իրանի հետ

107
0

1179292508

ԵՏՄ երկրների հետ ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Իրանի հետ ոչ ֆորմալ խորհրդակցությունները կմեկնարկեն հունիսին, Ռիա Նովոստիի տեղեկացմամբ՝ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Պաշտոնյան նշել է, որ Իրանի հետ համագործակցության առաջին քայլ է դիտվում առևտրի ոլորտում առկա սակագնային ու ոչ սակագնային արգելքների վերացումը, ինչը տեղի կունենա ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

«Սակայն ազատ առևտրի համաձայնագրի մասին որոշումը, բնականաբար, դեռ ընդունված չէ: Որոշվել է Իրանի հետ ստեղծել բացառիկ նախադեպ: Դրանք ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ ոչ ֆորմալ խորհրդակցություններ են, որոնք կարող են նախորդել հետագայում ամբողջական, համապարփակ համաձայնագրի կնքմանը: Մենք այդ խորհրդակցություններին ձեռնամուխ կլինենք հավանաբար հունիսի սկզբին»,- ասել է նա: