տուն Լուրեր ԵՏՄ-ն անվտանգության երաշխիք չէ. Արծվիկ Մինասյան

ԵՏՄ-ն անվտանգության երաշխիք չէ. Արծվիկ Մինասյան

110
0

artsvik

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ նիստի ընթացքում, շարունակելով քննարկվող թեման, նշեց, որ ԵՏՄ անդամակցության հարցը ո´չ պետք է չափազանցնել, ո´չ էլ նսեմացնել:

«Սա ընդամենը եղած տնտեսական տարածքի դե յուրե ամրագրումն է»,- նշեց պատգամավորն ու շեշտեց, որ հենց այս պատճառով էլ չպետք է ծայրահեղ կերպով հարցը ներկայացնել՝ ստեղծելով տպավորություն, որ սա Հայաստանի վերջն է կամ էլ փրկությունը:

Ինչպես նշեց, պատգամավորը պատկանում է մի քաղաքական ուժի, որի համար նախընտրելի է որևէ միությանը չանդամակցելը, սակայն ստեղծված իրավիճակում դա հնարավոր չէ:

«Պետք է որոշել՝ ընտրե՞լ եվրոպական գեղեցիկ խոստումները՝ ի դեմս արժեքային համակարգի, թե՞ ֆիզիկական գոյությունը»,- ասաց պատգամավորն ու նկատեց, որ, իհարկե, պետք է ընտրել երկրորդ տարբերակը, որը ազգի զարգացման, անվտանգության հիմքն է:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ անդամակցությունը անվտանգության երաշխիք չէ, սակայն   հակառակը, վստահաբար կվնասի անվտանգությանը:

Ինչպես նշեց պատգամավորը, արտոնություններից օգտվելու համար պետք է գործի անցնել:

«Եթե չբացահայտենք մեր տնտեսության մրցունակ ոլորտները և առաջ չմղենք, ապա ոչ մի օգուտ էլ չենք ստանա»,- ասաց պատգամավորն ու կարևորեց տնտեսության ռազմավարական ծրագրերը վերանայելը:

Ինչ վերաբերում է ինքնիշխանության զիջմանը, պատգամավորը նկատեց, որ Հայաստանը հիմա էլ ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն չի վարում:

Նշված դրույթները հաշվի առնելով՝ ՀՅԴ-ն կողմ է ԵՏՄ անդամակցությանը: