տուն Լուրեր ԵՏՄ-ն Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկել

ԵՏՄ-ն Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկել

84
0

EԵվասիական տնտեսական միությունում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հ արցին:

«Այդպիսի հարց Եվրասիական տնտեսական միությունում չի քննարկվում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ յուրաքանչյուր անդամ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»,- ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ. Նալբանդյանն ընդգծեց, որ բազմիցս հայտարարվել է այն մասին, որ եթե բանակցային գործընթացը խափանվի և ադրբեջանական կողմը գնա ռազմական գործողությունների, Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի ԼՂՀ անկախությունը ճանաչելու, ինչպես նաև  անվտանգության երաշխավորի իր պարտականությունները կատարելու առումով: